ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ<br />


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ

  • 27-02-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց նախօրեին քննարկված 15 օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց գերակշռող մասով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում գործող օրենքներում: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 1-ին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվում զենքով ընտրական տեղամասային կենտրոն մուտք գործելու վերաբերյալ հոդվածը, քանի որ նույն արարքի համար պատիժ է սահմանված նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքով: «Մթնոլորտային պահպանության մասին» օրենքում 1-ին ընթերցմամբ ընդունված լրացմամբ հստակեցվում են շինարարություն իրականացնող կազմակերպությունների պարտավորությունները` շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելելու նպատակով: ՀՀ Քրեական օրենսգրքում 1-ին ընթերցմամբ ընդունված փոփոխություններով բարձրացվում են ապօրինի անտառահատումների համար սահմանված նվազագույն պատժի` տուգանքների, չափերը: 1-ին ընթերցմամբ ընդունվեցին նաեւ «Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, տնտեսության եւ որսի վարման մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրինագծերը, 2-րդ ընթերցմամբ` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրինագծերի փաթեթը, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է Եվրոմիության օրենսդրությանը, 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ` «Գործատուների միությունների մասին» օրինագիծը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն