ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԸ ՔՈՒՅՐ<br /> ՔԱՂԱՔՆԵՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br />


ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԸ ՔՈՒՅՐ
ՔԱՂԱՔՆԵՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • 27-02-2007 18:45:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով փետրվարի 20-24-ին Լոս Անջելեսում էր գտնվում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի փետրվարի 23-ի նիստում: Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան վստահություն է հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր խթան կհաղորդի հայաշատ Լոս Անջելեսի եւ Երեւանի միջեւ փոխգործակցության խորացմանը եւ փորձի փոխանակմանը: Նա նաեւ կարեւորել է բազմազգ եւ բազմամշակույթ Լոս Անջելեսում հայերի անգնահատելի ավանդը: Ե.Զախարյանն իր խոսքում նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է երկու քաղաքների ավելի սերտ համագործակցություն նորագույն տեխնոլոգիաների եւ հասարակական կառավարման ոլորտներում, առեւտրային հարաբերությունների աճ, ավելի սերտ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական կապեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play