ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
26-02-2007 20:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին Երեւանի
«Աշխատանք» մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Զորավար
Անդրանիկ» միջազգային ավանդական մրցաշարը: Մրցումներին մասնակցում
էին Հայաստանի 137 եւ Վրաստանի 4 պատանի (15-16 տարեկաններ)
ըմբիշներ: Ըմբիշների զգալի մասը հայտավորված էր 46, 58, 63 եւ 76
կգ քաշային կարգերում:
Մրցաշարի հաղթողներ դարձան Հայաստանի 8 եւ Վրաստանի 2
ներկայացուցիչներ: Վրաց ըմբիշներից մեկն էլ գրավեց 3-րդ տեղը: Հայ
ըմբիշների համար մրցաշարը նախապատրաստական փուլ էր ապրիլի 3-ին
մեկնարկելիք Հայաստանի պատանեկան առաջնության առումով: