ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 26-02-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Զորավար Անդրանիկ» միջազգային ավանդական մրցաշարը: Մրցումներին մասնակցում էին Հայաստանի 137 եւ Վրաստանի 4 պատանի (15-16 տարեկաններ) ըմբիշներ: Ըմբիշների զգալի մասը հայտավորված էր 46, 58, 63 եւ 76 կգ քաշային կարգերում: Մրցաշարի հաղթողներ դարձան Հայաստանի 8 եւ Վրաստանի 2 ներկայացուցիչներ: Վրաց ըմբիշներից մեկն էլ գրավեց 3-րդ տեղը: Հայ ըմբիշների համար մրցաշարը նախապատրաստական փուլ էր ապրիլի 3-ին մեկնարկելիք Հայաստանի պատանեկան առաջնության առումով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play