ԱՐԹՈՒՐ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ ԼՐԱՑՐԵՑ ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐԻ 1-ԻՆ ՄԻԱՎՈՐԸ<br />


ԱՐԹՈՒՐ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԸ ԼՐԱՑՐԵՑ ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐԻ 1-ԻՆ ՄԻԱՎՈՐԸ

  • 23-02-2007 15:46:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 22-ին Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը: «A1» խմբում 9 հնարավորից 7 միավոր վաստակեց եւ միանձնյա հաղթող ճանաչվեց Եվգենի Ալեքսեեւը (Ռուսաստան): Արտաշես Մինասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը 5,5-ական միավորով բաժանեցին 10-24-րդ տեղերը: «A2» խմբում 7,5 միավորով հաղթեց Մարատ Ասկարովը (Ռուսաստան): Արթուր Չիբուխչյանը եւ Արման Փաշիկյանը 6-ական միավորով կիսեցին 12-24-րդ տեղերը: Նշենք, որ Ա.Չիբուխչյանը նաեւ լրացրեց գրոստմայստերի 1-ին միավորը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play