ՄՈՍԿՈՒԱ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 22-ին
Մոսկուայում աւարտուեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը:
«A1» խմբում 9 հնարաւորից 7 միաւոր վաստակեց եւ միանձնեայ
յաղթող ճանաչուեց Եվգենի Ալեքսեեւը (Ռուսաստան): Արտաշէս Մինասեանը,
Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը եւ Կարեն Ասրեանը 5,5-ական
միաւորով բաժանեցին 10-24-րդ տեղերը:
«A2» խմբում 7,5 միաւորով յաղթեց Մարատ Ասկարովը (Ռուսաստան):
Արթուր Չիբուխչյանը եւ Արման Փաշիկյանը 6-ական միաւորով կիսեցին
12-24-րդ տեղերը: Նշենք, որ Ա.Չիբուխչյանը նաեւ լրացրեց
գրոստմայստերի 1-ին միաւորը: