ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 20-ին տեղի
ունեցան Մոսկվայում անկացվող «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի
«Ա1» խմբի 7-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի շախմատիստներից 7
հնարավորից 4,5-ական միավոր ունեն Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել
Սարգսյանը: Նրանցից կես միավորով են ետ մնում Վլադիմիր Հակոբյանը
եւ Կարեն Ասրյանը: 5,5-ական միավորով խմբում առաջատար են 3
մասնակիցներ:
«Ա2» խմբում 7 հնարավորից 6,5 միավորով մինաձնյա առաջատարն է
Շախրատ Սաֆինը (Ուզբեկստան): Իսկ Արման Փաշիկյանը եւ Արսեն
Եղիազարյանը վաստակել են 5-ական միավոր եւ մի մեծ խումբ
շախմատիստների հետ բաժանում են 4-20-րդ տեղերը:
«Բ» եւ «Ց» խմբերում փետրվարի 21-ին նշանակված են վերջին`
9-րդ, փուլի հանդիպումները: 8 փուլից հետո «Բ» խմբում Դավիթ
Քալաշյանը 6 միավորով բաժանում է 3-12-րդ, իսկ «Ց»-ում` Տիգրան
Սիմոնյանը 6,5 միավորով` 1-8-րդ տեղերը: