«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԵՍ
ՄԻՆԱՍՅԱՆԸ
20-02-2007 13:28:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի
19-ին Մոսկվայում «Աէրոֆլոտ օփեն» անվանումով շախմատի միջազգային
մրցաշարում կայացան հերթական հանդիպումները. A1 խմբում առաջատարն է
Ստանիսլավ Նովիկովը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր: 4
շախմատիստներ` նրանց թվում Արտաշես Մինասյանը, 4,5-ական միավորով
զբաղեցնում է աղյուսակի 2-5-րդ հորիզոնականները: Վլադիմիր
Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական, Կարեն Ասրյանը` 3,5,
Զավեն Անդրիասյանը` 3, Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը`
2-ական միավոր:
A2 խմբում 5,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր
Դանինը (Ռուսաստան) եւ Շոխրատ Ստասինը (Ուզբեկստան): Արման
Փաշիկյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Բենիամին
Գալստյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը մի մեծ խումբ
շախմատիստների հետ 4-ական միավորով բաժանում են 13-33-րդ տեղերը:
B խմբում 7 հնարավորից 5,5 միավորով 3-10-րդ տեղն է բաժանում
Դավիթ Քալաշյանը, իսկ C խմբում 7 հնարավորից դարձյալ 5,5-ական
միավոր են վաստակել Սուրեն Պողոսյանը եւ Տիգրան Սիմոնյանը, որոնք
մրցակիցների հետ բաժանում են 6-16-րդ տեղերը: