ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ<br />


ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿՈՒԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ

  • 16-02-2007 18:02:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ին Մոսկվայում անցկացվեցին «Աէրոֆլոտ օփեն» միջազգային խոշոր մրցաշարի 2-րդ փուլի հանդիպումները: «Ա1» խմբում, որտեղ ընդգրկված է 84 մասնակից, 2-ական միավոր ունեն 7 շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Արտաշես Մինասյանը: 24 շախմատիստներ, այդ թվում եւ Վլադիմիր Հակոբյանը, վաստակել են 1,5-ական միավոր: «Ա2» խմբում Դավիթ Պետրոսյանը եւ եւս 17 շախմատիստներ 2-ական միավոր են վաստակել, իսկ Հայաստանի եւս 5 շախմատիստներ` 1,5-ական միավոր: Նշենք, որ «Ա2» խմբում հանդես են գալիս 143, «Ա3» խմբում` 203, իսկ «Ա4»-ում` 153 շախմատիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play