ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ<br /> ՄԱՐՏԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐՏԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 14-02-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-8-ին Իրանում տեղի կունենա բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին կմասնակցեն շուրջ 30 երկրների կաշվե ձեռնոցի վարպետներ: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի բռնցքամարտիկները: Մրցաշարին նախապատրաստվելու նպատակով փետրվարի 14-ից 25 բռնցքամարտիկներ ուսումնամարզական հավաք սկսեցին Արարատի «Այգ» մարզաբազայում: Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ թիմը նախապատրաստական 1-ին փուլն անցկացրել է Ծաղկաձորում, որտեղ բարելավվել է մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը: Արարատում անցկացվող հավաքի ընթացքում ուշադրություն կդարձվի բռնցքամարտիկների տեխնիկատակտիկական զինանոց համալրմանը եւ վարպետության հղկմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play