ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ<br /> ՄԱՐՏԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ
ՄԱՐՏԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 14-02-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-8-ին Իրանում տեղի կունենայ բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար, որին կմասնակցեն շուրջ 30 երկրների կաշուե ձեռնոցի վարպետներ: Մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի բռնցքամարտիկները: Մրցաշարին նախապատրաստուելու նպատակով փետրուարի 14-ից 25 բռնցքամարտիկներ ուսումնամարզական հաւաք սկսեցին Արարատի «Այգ» մարզաբազայում: Հաւաքականի գլխաւոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակաւոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ թիմը նախապատրաստական 1-ին փուլն անցկացրել է Ծաղկաձորում, որտեղ բարելաւուել է մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականութիւնը: Արարատում անցկացուող հաւաքի ընթացքում ուշադրութիւն կդարձուի բռնցքամարտիկների տեխնիկատակտիկական զինանոց համալրմանը եւ վարպետութեան հղկմանը:
  -   Սպորտ