ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ<br />


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

  • 09-02-2007 15:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 9-11-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվեն Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի սպորտի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը: Նրանք կայցելեն Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիր, որտեղ հանդիպում կունենան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Նախատեսված է նաեւ, որ նրանց կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այցի հիմնական նպատակն է քննարկել Պեկինի, Վանկուվերի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստության շջանակներում երկու երկրների մարզիկների համատեղ մարզահավաքների Ծաղկաձորում կազմակերպման հարցերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play