ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
09-02-2007 15:26:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 9-11-ին
պաշտոնական այցով Հայաստանում կգտնվեն Ռուսաստանի օլիմպիական
կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի
սպորտի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը: Նրանք կայցելեն
Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիր, որտեղ հանդիպում կունենան
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ Սպորտպետկոմի նախագահ Իշխան
Զաքարյանի հետ:
Նախատեսված է նաեւ, որ նրանց կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը:
Այցի հիմնական նպատակն է քննարկել Պեկինի, Վանկուվերի եւ
Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստության շջանակներում երկու
երկրների մարզիկների համատեղ մարզահավաքների Ծաղկաձորում
կազմակերպման հարցերը: