Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կկնքվի կրթության, արվեստի եւ<br /> մշակույթի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման<br /> հուշագիր<br />


Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կկնքվի կրթության, արվեստի եւ
մշակույթի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման
հուշագիր

  • 21-01-2010 15:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի դաշնային նախարար Քլաուդիա Շմիդի հրավերով հունվարի 25-27-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի Վիեննա` «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի եւ մշակույթի դաշնային նախարարության եւ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության, արվեստի եւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով: Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսվում են Հ.Պողոսյանի հանդիպումները Ավստրիայի երաժշտության, թանգարանների, գրահրատարակչության ոլորտների պատասխանատուների հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play