Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսին եւ<br /> հանգրվանեց 5-րդ տեղում<br />


Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսին եւ
հանգրվանեց 5-րդ տեղում

  • 13-01-2010 21:30:00   | Թուրքիա  |  Սպորտ
ԲՈՒՐՍԱ 13: Դրամատիկ պայքար է ընթանում թուրքական Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջությունը: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Աֆրիկայի չեմպիոներին` Եգիպտոսի թիմին, սակայն անկախ խաղի արդյունքից դուրս մնաց մեդալների համար պայքարից: Սեւ խաղաքարերով Լեվոն Արոնյանը հաղթեց Ահմեդ Ադլիին, իսկ Արան Փաշիկյանը Մոհամեդ Էզադին: Սպիտակ խաղաքարերով Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Բասեմ Աբիդին, իսկ Տիգրան Պետրոսյանը պարտվեց Խալեդ Աբդել Ռազիկին: Մյուս հանդիպումներում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Ռուսաստան-Իսրայել 3:1 ԱՄՆ-Ադրբեջան 2:2 Հնդկաստան-Բրազիլիա 3,5:0,5 Հունաստան-Թուրքիա 2,5:0,5 Աշխարհի առաջնության ամփոփիչ աղյուսակն ունի հետեւյալ տեսքը Ռուսաստան 15 (24 անհատական միավոր) ԱՄՆ 13 (21,5) Հնդկաստան 13 (21) Ադրբեջան 12 (22) Հայաստան 12 (20,5) Հունաստան 8 (18) Իսրայել 7 (17) Բրազիլիա 4 (12,5) Եգիպտոս 3 (12) Թուրքիա 3 (11,5)
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play