Բեյրութում բացվել է Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով<br /> դիմանկարների առաջին ցուցահանդեսը<br />


Բեյրութում բացվել է Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով
դիմանկարների առաջին ցուցահանդեսը

  • 13-01-2010 11:20:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԲԵՅՐՈՒԹ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցասրահում հունվարի 11-ին բացվել է արվեստագետ, ոսկերիչ Մկրտիչ Թահուլաքյանի պղնձաթելերով դիմանկարների առաջին ցուցահանդեսը` «Պղնձաթելը խոսում է» խորագրով: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել օտարերկրացի արվեստագետներ եւ արվեստասերներ: Արվեստագետը ցուցահանդեսին ներկայացրել է 70 աշխատանք` հայ, լիբանանցի, օտարազգի հայտնի անձանց դիմանկարներ: Ինչպես գրում է «Ազդակը», առավել աչքի ընկնող գործերից են Մոցարտի, Բեթհովենի, Սայաթ Նովայի, Կանտի, Չե Գեւարայի, Ռոստոմի, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրի, զորավար Անդրանիկի, Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի, Հրանտ Դինքի եւ այլոց դիմանկարները: Արվեստագետը նշել է, որ նմանօրինակ ոճի դիմանկարներ ստեղծելու գաղափարը ինքը վերցրել է կուբացի մի նկարչից, ով 23 օրվա ընթացքում պատրաստել է Ֆիդել Կաստրոյի դիմանկարը: Մկրտիչ Թահուլաքյանը պատրաստվում է առաջիկայում ստեղծել հայտնի կանանց դիմանկարները: «Պղնձաթելը խոսում է» խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունվարի 16-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play