«Տաշիրը» «Սոգլասիե»-ից գնել է «Մոսկվա-Սիթիի»<br /> հյուրանոցա-գրասենյակային կենտրոնի նախագծի 50% բաժնեմասը<br />


«Տաշիրը» «Սոգլասիե»-ից գնել է «Մոսկվա-Սիթիի»
հյուրանոցա-գրասենյակային կենտրոնի նախագծի 50% բաժնեմասը

  • 28-12-2009 16:55:00   | Ռուսաստան  |  Տնտեսություն
ՄՈՍԿՎԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Տաշիր» ընկերությունների խումբը «Սոգլասիե» ՓԲԸ-ից գնել է 70 հազ. քառ.մետր ընդհանուր մակերեսով հյուրանոցա-գրասենյակային նախագծի 50 % բաժնեմասը, որն իրականացվում է «Մոսկվա-Սիթիի» կենտրոնական միջուկի 8ա տեղամասում: Այս մասին հաղորդում է «Երկրամասը»: «Տաշիրը» եւ «Սոգլասիե» ՓԲԸ-ն միասին են իրականացնելու հյուրանոցա-գրասենյակային կենտրոնի նախագիծը, որի բաժնեմասերը բաշխված են 50:50 հարաբերակցությամբ: «Տաշիր» ԸԽ-ն կավարտի շինարարական աշխատանքները, կհանձնի եւ հետո կշահագործի օբյեկտը: Կենտրոնի շինարարության մեջ ընդհանուր ներդրումները կկազմեն 100 մլն. դոլար: Հյուրանոցը կկառավարի Novotel միջազգային օպերատորը: 8ա տեղամասում շինարարության ներդրող-պատվիրատուն «Մերկուրի» ԲԲԸ-ն է, որը մտնում է «Սոգլասիե» ՓԲԸ-ի մեջ: Գլխավոր կապալառուն` «Սոգլասիե Ստրոյինվեստ» կորպորացիա» ՓԲԸ-ն: «Տաշիր» ԸԽ սեփականատերը եւ նախագահը գործարար Սամվել Կարապետյանն է: Ըստ շուկայական տվյալների, «Սոգլասիե» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն է: Բացումը ծրագրվում է 2010 թվականի IV եռամսյակին: Ռուսական «Տաշիր գրուպը», որ հիմնվել է 1999 թվականին, այսօր միավորում է ավելի քան 200 ընկերություններ, որոնք գործում են տնտեսական տարբեր ոլորտներում եւ ընդհանուր առմամբ ունեն 30 հազարից ավելի աշխատակիցներ: «Տաշիր գրուպի» բիզնեսի հիմքում առեւտրային անշարժ գույքի զարգացում-ընդլայնումն է: 2009 թվականի վերջի տվյալներով «Տաշիր գրուպը» կառուցել եւ կառավարում է ավելի քան 60 առեւտրական, գրասենյակային եւ պահեստավորման անշարժ գույքի օբյեկտներ ավելի քան 900 հազ. քառ. մ ընդհանուր մակերեսով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play