Մհեր Մկրտչյանը երկրորդ տեղը գրավեց Իրանի միջազգային<br /> բազմօրյա հեծանվավազքում<br />


Մհեր Մկրտչյանը երկրորդ տեղը գրավեց Իրանի միջազգային
բազմօրյա հեծանվավազքում

  • 18-12-2009 14:40:00   | Իրան  |  Սպորտ
ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-14-ին Իրանում անցկացվեց «Մազանդարան տուր» անվանումով միջազգային երիտասարդական բազմօրյա հեծանվավազքը: 11 թիմերի 61 հեծանվորդներ չորս փուլում հաղթահարեցին 460 կմ մրցատարածություն: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 4-րդ տեղը: 3-րդ փուլի 120 կմ մրցատարածությունում հաղթող ճանաչվեց Մհեր Մկրտչյանը: Նրան հանձնվեց «Լեռնային արքայի» մարզաշապիկը, որը նա մինչեւ վերջ կրեց: Անհատական հաշվարկով 16-ամյա Մ.Մկրտչյանը գրավեց երկրորդ տեղը` 14 վայրկյանով ետ մնալով հաղթողից` Սադիփուր Փայամից (Իրան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play