Կուբանի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ հայերին<br /> վիրավորելու համար<br />


Կուբանի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ հայերին
վիրավորելու համար

  • 13-12-2009 17:12:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայա ստանիցայի բնակչուհին կկանգնի դատարանի առաջ խանութի պատին գրություն գրելու մեղադրանքով, որը, նախաքննության վարկածի համաձայն, «նվաստացնում է հայ ժողովրդի ներկայացուցիչներին», երեքշաբթի հաղորդել է Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամլո ծառայությունը: Գործն ուղարկվել է դատարան անցած ուրբաթ: Ըստ նախաքննության, ստանիցայի 29-ամյա բնակչուհին «Ույուտ» խանութի պատին գրել է արտահայտություն, որը հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ բացասական գնահատական է պարունակում: Քննիչները հայտարարում են, որ ամբաստանյալը «դիտավորություն է ունեցել նվաստացնելու մարդկային արժանապատվությունը ազգային հատկանիշներով»: Ընդ որում նրա գրությունը «տեսանելի է եղել բազմաթիվ մարդկանց, որ ապրում են կուբանյան այդ ստանիցայում»: Կնոջը մեղադրում են ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (մարդկային արժանապատվության ստորացում ըստ ազգային հատկանիշների), որը նախատեսում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է yerkramas.org-ը, գործն ուղարկվել է Կավկազսկի շրջանային դատարան: Մեղադրյալը չմեկնելու ստորագրություն է տվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն