Իրանի Հայ արհեստավորների միությունը տոնել է իր հիմնադրման<br /> 15 ամյակը<br />


Իրանի Հայ արհեստավորների միությունը տոնել է իր հիմնադրման
15 ամյակը

  • 07-12-2009 19:30:00   | Իրան  |  Հասարակություն
ԹԵՀՐԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 6-ին «Արարատ» մարզավանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում նշվել է Իրանի Հայ արհեստավորների միության հիմնադրման 15 ամյակը: Ինչպես հաղորդում է «Ալիք» օրաթերթը, հանդիսության բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի զոհ գնացած միության փոխնախագահ Թաթուլ Մուրադյանի հիշատակը: Օրվա առիթով, որպես զեկուցող ելույթ է ունեցել միության հիմնադիր անդամ եւ վարչության նախկին նախագահ, Հայաստանից հրավիրված` Նորայր Շահնազարյանը: Ներկայացվել է նաեւ գեղարվեստական հարուստ ծրագիր: Հանդիսության ավարտին օրհնության եւ բարեմաղթանքի խոսքեր է ասել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն