Նոյեմբերի 30 - դեկտեմբերի 4-ին արտարժույթի ներբանկային<br /> շուկայում բանկերի կողմից գնվել է շուրջ 60,81 մլն ԱՄՆ դոլար,<br /> վաճառվել` 66,46 մլն ԱՄՆ դոլար<br />


Նոյեմբերի 30 - դեկտեմբերի 4-ին արտարժույթի ներբանկային
շուկայում բանկերի կողմից գնվել է շուրջ 60,81 մլն ԱՄՆ դոլար,
վաճառվել` 66,46 մլն ԱՄՆ դոլար

  • 04-12-2009 20:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60 814 458 ԱՄՆ դոլար` 385,09 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 66 455 237 ԱՄՆ դոլար` 386,13 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 385 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,1 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 385,33 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյեմբերի 23-29-ին բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14,6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 27,1 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play