Թեհրանի մշակութային սրահներում հնչել են Արցախի հերոսամարտին<br /> նվիրված երգեր<br />


Թեհրանի մշակութային սրահներում հնչել են Արցախի հերոսամարտին
նվիրված երգեր

  • 03-12-2009 19:30:00   | Իրան  |  Մշակույթ
ԹԵՀՐԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 2-ին Հ. Մ. «Նաիրի» միության «Սուքերյան» սրահում ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած երգիչ-երգահաններ Մկրտիչ Մկրտչյանը եւ Դավիթ Ամալյանը: Ինչպես հաղորդում է «Ալիքը», երգիչները ներկայացրել են իրենց հեղինակած ազգային երգերը` նվիրված Արցախի հերոսամարտին, որին երգիչներն իրենց անմիջական մասնակցությունն են բերել: Դեկտեմբերի 3-ին նույն համերգը կրկնվել է Հ.Մ. «Սիփան» միության «Նաիրի» սրահում: Թերթից տեղեկանում ենք, որ ազատամարտի երկու մասնակիցները կողք-կողքի մարտնչել են Դուշման Վարդանի, Պետոյի եւ մյուս հերոսների հետ, եւ նրանց նահատակ ընկերների նվիրական կերպարն ու կորստի ցավը, նրանց մաքառումը իրենց արտացոլումն են գտել ազգային-հեղափոխական երգերում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play