Աշակերտի սպանությունը բացահայտվել է <br />


Աշակերտի սպանությունը բացահայտվել է

  • 01-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, նոյեմբերի 29-ին 13-ամյա Սոս Մելքոնյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա Ազատ Եղոյանը, որը Երեւանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է: Նույն գործով բերման է ենթարկվել նաեւ Երեւանի թիվ 2 վարժարանի սան, 12-ամյա Սարգիս Վ.-ն, որը ստորագրությամբ բաց է թողնվել: Նույն աղբյուրի համաձայն, նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1996 թ. ծնված Սոս Մելքոնյանի դիակը` սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն