Հունվարին Սիդնեյում կիրականացվի «Համահայկական երիտասարդական<br /> ճամբար 2010» ծրագիրը<br />


Հունվարին Սիդնեյում կիրականացվի «Համահայկական երիտասարդական
ճամբար 2010» ծրագիրը

  • 01-12-2009 18:30:00   | Ավստրալիա  |  Հասարակություն
ՍԻԴՆԵՅ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010թ. հունվարի 22-24 Սիդնեի YMCA Yarramundi ճամբարում կիրականացվի «Համահայկական երիտասարդական ճամբար 2010» ծրագիրը: Ավստրալիայի հայ երիտասարդական դաշնությունը ներկայացրել է ծրագրի բոլոր մանրամասները, նշելով, որ այն բաց է միջնակարգ դպրոցի բոլոր հայ երեխաների համար: Ավստրալիայի հայ երիտասարդական դաշնության նախագահ Գեւորգ Թուֆենկջյանի տեղեկացրել է, որ ճամբարում երեխաները կմասնակցեն խաղերի, ձեռք կբերեն նոր ընկերներ եւ կուկընդրեն հետաքրքիր կրթական զեկույցներ: Ինչպես տեղեկացնում է www.armenia.com.au կայքը, սա երրորդ համահայկական երիտասարդական ճամբարն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն