Անցկացվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային<br /> հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված<br /> մրցույթը<br />


Անցկացվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված
մրցույթը

  • 27-11-2009 20:24:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգայիա Ժողովում նոյեմբերի 27-ին անցկացվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին` կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության նախագահը: Համամասնորեն խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայացնող մրցութային հանձնաժողովը կազմված է 6 անդամներից. Սուրեն Գեւորգյանը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն է, եւ Կարեն Աղամյանը ներկայացնում են ՀՀԿ-ն, Արամ Հովհաննիսյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Մանվել Մկրտչյանը` ՀՅԴ կուսակցությունը, Լյուդմիլա Մելիքյանը` ՕԵԿ-ը, Ալեն Սիմոնյանը` «Ժառանգություն» կուսակցությունը: Մրցույթին մասնակցում էին 8 թեկնածու` Կարեն Վարդանյանը, Հայկ Քոթանյանը, Գեւորգ Հարությունյանը, Գոհարիկ Արշակյանը, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը եւ Սպարտակ Ղարաբաղցյանը: Երկու` թեսթային եւ բանավոր փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կներկայացվեն պատգամավորներին, եւ Ազգային ժողովը որոշմամբ կընտրի հանձնաժողովի անդամներին: Թեսթային փուլում մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ Սպարտակ Ղարաբաղցյանի, հաղթահարեցին անհրաժեշտ միավորների 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացվեն խորհրդարանի ընտությանը: Մրցույթում հաղթած յոթ մասնակիցներն անցան նաեւ հարցազրույցի փուլը: ՀՀ ԱԺ-ի հաղորդագրությունում նշվում է, որ բանավոր փուլի արդյունքները թեեւ պատգամավորներին կօգնեն կողմնորոշվել ընտրություն կատարելիս, բայց թեսթերի արդյունքների վրա որեւէ ազդեցություն չունեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն