Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը այսօր ծայրահեղ<br /> անմխիթար եւ մտահոգիչ է,- ահազանգում են ճարտարապետները<br />


Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը այսօր ծայրահեղ
անմխիթար եւ մտահոգիչ է,- ահազանգում են ճարտարապետները

  • 19-11-2009 16:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը այսօր ծայրահեղ անմխիթար եւ մտահոգիչ է: Նման կարծիք հայտնեց նոյեմբերի 19-ի ասուլիսում ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, հանրապետության հուշարձանների զգալի մասը գտնվում է վթարային վիճակում, եւ շատ մեծ է դրանք անվերադարձ կորցնելու հավանականությունը: Ըստ Գ.Սողոմոնյանի, մի շարք վանական համալիրներ, այդ թվում Հայոց առաքելական եկեղեցուն փոխանցված, կարիք ունեն վերականգնողական աշխատանքների: Նրա կարծիքով, պատմական հուշարձաններհ պահպանման համար հատկացված պետական ֆինանսավորման անբավարար լինելը պատճառ է հանդիսացել ոչ միայն նրանց վիճակի խիստ վատթարացմանը, այլեւ մի շարք այլ բացասական հետեւանքների: «Հուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը եւ օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության առաջնահերթ գործունեության ոլորտ: Եվ դա այն ժամանակ, երբ տուրիզմի ոլորտի զարգացումը համարվում է առաջնային խնդիր»,- ասաց նա: Գ.Սողոմոնյանի խոսքերով, պատահական չէ, որ զարգացած տուրիզմի երկրները տարեկան հարյուրավոր միլիոն եվրո են տրամադրում իրենց հուշարձանների պահպանման համար: Օրինակ, Ֆրանսիայում այդ նպատակի համար տրամադրվում է 149 մլն եվրո, Իսպանիայում` ավելի քան 1 մլրդ եվրո, Ադրբեջանում` 90 մլն եվրո: Մինչդեռ Հայաստանում 2009թ.-ին այդ նպատակով տրամադրվել է ընդամենը 1 մլն եվրո: «Հուշարձանների պահպանման համար տրամադրվող չնչին բյուջետային միջոցները ծախսվում են անարդյունավետ ձեւով, միջոցների բաշխման անթափանց մեխանիզմով, առանց հոշարձաններհ մոնիթորինգի եւ անհրաժեշտ հսկողության»,- ասաց Գ.Սողոմոնյանը: Նա նշեց նաեւ, որ հուշարձանների վերականգնման աշխատանքները մասնագետների, շինարարների լուրջ լիցենզավորման բացակայության պատճառով հաճախ իրականացվում են ոչ որակավորված կադրերի կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play