ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ<br /> Պերճ Սեդրակյանին<br />


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ
Պերճ Սեդրակյանին

  • 03-11-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի միջեւ: Միության նախագահը ներկայացրել է ՀԲԸՄ առաջիկա ծրագրերը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ սփյուռքի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության մի շարք ծրագրեր, մասնավորապես` սփյուռքահայ ուսանողների ամառային պրակտիկան Հայաստանում կազմակերպելու հարցը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play