Կհրատարակվի Բարսեղ Թուղլաջյանի «Հայաստանի պատմագիրք»<br /> ծավալուն աշխատությունը<br />


Կհրատարակվի Բարսեղ Թուղլաջյանի «Հայաստանի պատմագիրք»
ծավալուն աշխատությունը

  • 23-10-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Անկարայի բժշկական ֆակուլտետի (քոլեջ) անգլերենի նախկին դասախոս, պրոֆեսոր, Կիպրոսի «Մելգոնեան» կրթական հաստատության եւ Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) շրջանավարտ, պատմաբան Բարսեղ Թուղլաջյանին (Բարս Թուղլաջի) եւ «Ակոս» թերթի հայաստանյան ներկայացուցիչ, հասարակական գործիչ եւ թարգմանիչ Տիրան Լոգմագյոզյանին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Բ.Թուղլաջյանը տիկին Հակոբյանին ներկայացրեց իր «Հայաստանի պատմագիրք» ծավալուն աշխատությունը` նշելով, որ այն հրատարակվելու է Հայաստանում: Աշխատությունը կազմված է ժամանակագրական սկզբունքով եւ տպագրվելու է բարձր որակով եւ նկարազարդմամբ: «Հայաստանի պատմագրքում» ըստ տարիների ներկայացվում են հայության կյանքի կարեւոր իրադարձությունները 1923 թվականից սկսած մինչեւ մեր օրերը: Անգլերեն գրված աշխատությունը ներկայացվելու է Տ.Լոքմագյոզյանի թարգմանությամբ: Վերջինս շուրջ 20 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ Թուրքիայի հայ համայնքին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն