Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին<br /> պաշտոնական 6-րդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ<br />


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին
պաշտոնական 6-րդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

  • 09-10-2009 13:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի եւ Իսպանիայի ազգային հավաքականների հանդիպումը: Նշենք, որ հյուրերը աշխարհի 2010թ.-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի առաջատարներն են. նրանք հաղթել են իրենց մասնակցությամբ բոլոր 8 հանդիպումներում եւ 24 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Իսկ Հայաստանի թիմը, որն ունի 4 միավոր, զբաղեցնում է 5-րդ խմբի վերջին` 6-րդ, հորիզոնականը: Հայաստանի հավաքականը 5 անգամ է պաշտոնական հանդիպում ունեցել Իսպանիայի հետ, կրել է նույնքան պարտություն, չի խփել ոչ մի գոլ եւ սեփական դարպասն ընդունել 14 գնդակ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play