«Միկայի» կանանց թիմը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի<br /> շախմատի ակումբային առաջնությունում<br />


«Միկայի» կանանց թիմը առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի
շախմատի ակումբային առաջնությունում

  • 09-10-2009 13:36:00   | Մակեդոնիա  |  Սպորտ
ՕՀՐԻԴ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում հոկտեմբերի 8-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Տղամարկանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 2,5-3,5 հաշվով կրեց պարտություն Ռուսաստանի «Էկոնոմիստից» եւ այժմ 8 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: «Միկայի» կանանց թիմը տոնեց իր առաջին հաղթանակը` 3,5-0,5 հաշվով առավելության հասնելով Սերբիայի «Բասբեոգրադի» նկատմամբ եւ 5 միավորով 8-րդ տեղում է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play