«Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը կմասնակցեն<br /> շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը<br />


«Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը կմասնակցեն
շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը

  • 02-10-2009 17:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-10-ին Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն «Միկա» ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը: Տղամարդկանց թիմում ընդգրկված են գրոյսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը, իսկ կանանց թիմում` Էլինա Դանիելյանը, հնդկուհի Հարիկա Դրենավալին, վրացուհի Նինո Խուրցիձեն եւ Լիլիթ Գալոյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play