Էթիլային սպիրտի շուկայում «Սալեքս Գրուփ» ընկերությունը<br /> ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող<br />


Էթիլային սպիրտի շուկայում «Սալեքս Գրուփ» ընկերությունը
ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող

  • 24-09-2009 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովի սեպտեմբերի 24-ի նիստում «Ալեքս Գրիգ» ընկերությունը գրանցվեց էթիլային սպիրտի շուկայում գերիշխողների գրանցամատյանում, իսկ «Սալեքս Գրուփը» հանվեց գրանցամատյանից: «Սալեքս Գրուփ»-ը գերիշխող դիրք ունեցող էր ճանաչվել 2006թ.-ի տվյալներով եւ գրավել է շուկայի 91%-ը: 2008թ.-ին էթիլային սպիրտի ներկրում է իրականացրել 5 տնտեսվարող` 200 095,7 լիտր ծավալով: Ներկրված սպիրտի 98,27%-ը ներկրվել է «Արաբկիր Ալկո» լիկյորի-օղու գործարանի կողմից: Ներկրում իրականացրած մնացած 4 տնտեսվարողները ներկրված սպիրտը օգտագործել են սեփական արտադրությունում: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, 2008թ.-ին սպիրտի ներկրում, արտադրություն եւ իրացում է իրականացրել 14 տնտեսվարող (3-ը` իրացնող են): Ըստ նրանց ներկայացրած տեղեկատվության, Հայաստանում էթիլային սպիրտի արտադրության ծավալը 2008թ.-ի 2-րդ կիսամյակում կազմել է 1 885 280,9 լիտր, որի 78,8%-ը արտադրել է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, 0,07%-ը` «Գրանդ Ալկո»-ն, իսկ «Վեդի Ալկո», «Էրեբունի» գինու եւ կոնյակի գործարաները, «Առաքել Ալկո» եւ «Շահումյան Վին» ընկերությունները արտադրել է 13,6%-ը: Արտադրված էթիլային սպիրտի 64%-ը օգտագործվել է սեփական արտադրության մեջ: Էթիլային սպիրտի շուկայում իրացման առավել մեծ ծավալ ունի «Ալեքս Գրիգ»-ը` 99,88%: Մեկ լիտր էթիլային սպիրտի արտադրության համար, ըստ շուկայի տնտեսվարողների տեղեկատվության, օգտագործվում է մոտավորապես 3 կգ ցորեն, որը ձեռք է բերվում 1 կգ-ը 80-100 դրամով: Մեկ լիտր ցորենի սպիրտի արտադրության արժեքը կազմում է միջինը 300-400 դրամ (մոտ 1 ԱՄՆ դոլար): Ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտր էթիլային սպիրտի (100 տոկոսանոց) համար 600 դրամ է: Էթիլային սպիրտի իրացման միջին գինը կազմել է մեկ լիտրը 1202 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play