Կրասնոդարում բացվեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի<br /> Հարավային թեմի առաջնորդարանի շենքը<br />


Կրասնոդարում բացվեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի
Հարավային թեմի առաջնորդարանի շենքը

  • 24-09-2009 18:21:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին Կրասնոդարում կայացավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնորդարանի շենքի հանդիսավոր բացումը: Եռահարկ հոյակերտ հայադրոշմ շենքը կառուցվել է մեկ տարում: Շինարարության մեկենասը կրասնոդարցի հայտնի ձեռնարկատեր Անդրեյ Ամոսովն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, միջոցառումն սկսվել է հանդիսավոր ժամերգությամբ, որ անցկացրել է անձամբ թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Նստավայրի օծումից հետո, բացմանը ներկա բազմաթիվ հյուրերը ծանոթացել են շենքին: Նշենք, որ հանդիսավոր արարողության ներկաների թվում են եղել Ռուսաստանի Հարավային դաշնապետական օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, օկրուգի սուբյեկտների մեծ մասի հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ հոգեւորականներ եւ հավատացյալներ: Նստավայրի շինարարության մեկենաս Անդրեյ Ամոսովը իր գործունեության համար պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սարգիս» շքանշանով: Ա. Ամոսովի միջոցներով Կրասնոդարում կառուցվել է ոչ միայն թեմի առաջնորդարանը, այլեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հյուպատոսական ընդունելության սրահ, եւ կառուցվում է հայկական եկեղեցի (երկրորդը քաղաքում): Ա. Ամոսովի աջակցությամբ Կրասնոդարում արդեն մեկ տարուց ավելի հրատարակվում է Ռուսաստանի հարավում առաջին գունավոր հայկական «Խաչքար» հանդեսը, գործում են ազգային կրթական եւ մշակութային մի շարք օջախներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն