Անցկացվեց «Արամ Մանուկյան-130» գիտաժողով<br />


Անցկացվեց «Արամ Մանուկյան-130» գիտաժողով

  • 22-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կազմակերպվեց «Արամ Մանուկյան-130» համահայկական գիտաժողովը: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, ողջույնի խոսքով` ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ընթերցվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի ուղերձը: Գիտաժողովի առաջին նիստը նախագահեց Ա.Մելքոնյանը: Ներկայացվեցին «Հայոց պետականության հիմնադիր հայրերը. Արամ Մանուկյան, Ռոստոմ», «Արամը Վանի 1915թ. ինքնապաշտպանության կազմակերպիչ եւ ղեկավար», «Արամ Մանուկյանը Վանի նահանգապետ» եւ «Հայաստանի առաջին հանրապետության անդրանիկ կառավարության ձեւավորումը» թեմաներով զեկուցումները: Երկրորդ նիստի (նախագահեց Ա.Սիմոնյանը) թեմաներն էին` «Արամ Մանուկյանի դիրքորոշումը Բաթումի պայմանագրի նկատմամբ», «Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր», «Արամ Մանուկյանի պետական գործունեությունը» եւ «Արամ Մանուկյանի գործունեությունը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին»: Գիտաժողովի երկու նիստերն ավարտվեցին քննարկումներով: Գիտաժողովի մասնակիցներին հանձնվեց Արամ Ասրյանի «Արամ Մանուկյան. կյանքը եւ գործունեությունը» գիրքը, ուր ներկայացված է ականավոր ազգային-քաղաքական գործչի ու պետական գործչի կյանքը եւ գործունեությունը: Պատմագիտական աշխատությունը իրականացվել է արխիվային վավերագրերի, այն տարիների մամուլի եւ այլ սկզբնաղբյուրների, հուշագրական եւ պատմագիտական տարաբնույթ գրականության հիման վրա: «Արամ Մանուկյան-130» գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի ազգային արխիվը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play