Հայաստանի դահուկորդները մասնակցեցին աշխարհի ամառային
առաջնությանը
22-09-2009 18:59:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-20-ին
Իտալիայի Պիգլիո քաղաքում անցկացվեց անվավոր դահուկավազքի աշխարհի
ամառային առաջնությունը (երիտասարդական եւ մեծահասակների):
Հայաստանից մրցուներին մասնակցեցին երեք երիտասարդ մարզիկներ:
Նրնցից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Միքայելյանը (17տ. Աշոցք),
ով մինչեւ 20 տարեկանների մրցումներում 15 կմ չմշկաոճում (կարճ
դահուկներ) գրավեց 7-րդ, իսկ դասականում` 5 կմ մրցավազք, 13-րդ
տեղը: Նրա մարզընկեր Արգամ Գրիգորյանը գրավեց, համապատասխանաբար,
12-րդ եւ 17-րդ տեղերը:
Նշենք որ Ս.Միքայելյանը մարզվում է իր ծնողների` ՀՀ
հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի եւ ԽՍՀՄ-ի
տարածքային տարբեր խմբերի առաջնությունների 6-ակի չեմպիոնուհի Ալլա
Կապչիկաեւա-Միքայելյանի գլխավորությամբ: