Դատախազութթյուն են ուղարկվել քաղաքացիների նկատմամբ<br /> բռնություններ կիրառելու համար 4 ոստիկանների վերաբերյալ քրեական<br /> գործերը<br />


Դատախազութթյուն են ուղարկվել քաղաքացիների նկատմամբ
բռնություններ կիրառելու համար 4 ոստիկանների վերաբերյալ քրեական
գործերը

  • 03-09-2009 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում` շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 4 ոստիկանների մասով նախաքննությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտենցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ձեռք բերված ապացույցների հիման վրա, 2008 թվականի մարտի 1-ին, առավոտյան, Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ գործադրելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն