«Ժառանգության» հանդիպումները ԱՄՆ եւ ԵՄ դիվանագետների հետ


«Ժառանգության» հանդիպումները ԱՄՆ եւ ԵՄ դիվանագետների հետ

  • 13-06-2011 21:09:39   | Հայաստան  |  Քաղաքական
Հունիսի 12-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ու ներքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ` համակարգային բարեփոխումներին ու սահմանադրական փոփոխությունների հրամայականին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ըստ կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության, հունիսի 11-ին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչեկին: Միրոսլավ Լայչեկի խնդրանքով ներկայացվել է «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությունը, ԼՂՀ-ը ճանաչելու հիմնավորումները, ինչպես նաեւ` կուսակցության վերաբերմունքն ու մոտեցումները «Մադրիդյան առաջարկների», համաեվրոպական կուսակցական ընտանիքներին ՀՀ քաղաքական ուժերի անդամակցությանը, ներքաղաքական գործընթացների ու գալիք ընտրություների վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play