Հայաստանի տնտեսությունում արդեն նկատելի են կառավարության<br /> հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները<br />


Հայաստանի տնտեսությունում արդեն նկատելի են կառավարության
հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները

  • 21-07-2009 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսության մեջ արդեն նկատելի են կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները: Հուլիսի 21-ին «Ասպար ուայլդ տուր» զբոսաշրջային ընկերություն կատարած այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, դա նկատվում է առաջին հերթին շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում. մեկ ամսվա ընթացքում ոլորտում ծավալներն աճել են շուրջ 230%-ով, ինչի արդյունքում էլ տնտեսական անկման ցուցանիշերը նվազել են: Որոշակիորեն աճել են նաեւ ապրանքաշրջանառության ծավալները: Դեռեւս պահպանվում է անկումը գյուղատնտեսության ոլորտում, սակայն այստեղ նույնպես անկման տեմպը նվազում է, ինչը պայմանավորված է նաեւ սեզոնայնությամբ: Տ.Սարգսյանը հույս հայտնեց, որ օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում աճի տեմպերը կլինեն ավելի բարձր: Նա միաժամանակ նշեց, որ անկման աստիճանը սպասվածից ավելի փոքր է եղել: Տ.Սարգսյանի գնահատմամբ, այս տարեվերջին ակնկալվում է տնտեսական անկման միտումների ավարտ: Անկման երեւույթների նվազումը պետք է սկսվի արդեն այս ամսվանից: «Մեր հակաճգնաժամային ծրագիրը շատ պարզ է, եւ մենք պետք է հետեւողական լինենք դրանց իրականացման գործում»,- ասաց վարչապետը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play