Սիմֆերոպոլում բացվել է հայ նկարիչների աշխատանքների<br /> ցուցահանդեսը<br />


Սիմֆերոպոլում բացվել է հայ նկարիչների աշխատանքների
ցուցահանդեսը

  • 15-07-2009 18:05:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ՍԻՄՖԵՐՈՊՈԼ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 13-ին Սիմֆերոպոլ քաղաքի Նկարչի տանը բացվել է Ղրիմի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված է այս տարի նշվող Ղրիմահայ համայնքի 20-ամյակին եւ Ղրիմի Հայ նկարիչների միության 5-ամյակին: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ երկու շաբաթ շարունակ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Հայ նկարիչների միության 14 անդամների աշխատանքներին, որոնք ապրում են Սիմֆերոպոլ, Եվպատորիա, Սուդակ, Ալուշտա, Յալթա, Ալուպկա եւ Ղրիմի այլ քաղաքներում: Վաթսուն նկարներից բաղկացած ցուցադրությունը ընդգրկում է տարբեր թեմաների ստեղծագործություններ: Ցուցանմուշների մեջ կան գոբելեններ, ասեղնագործություններ, ծեփածոներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play