Իգնա Սարըասլանն ընտրվել է «ՊԷՆ»-ի Պատվո խորհրդի անդամ<br />


Իգնա Սարըասլանն ընտրվել է «ՊԷՆ»-ի Պատվո խորհրդի անդամ

  • 19-06-2009 20:10:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լույս է տեսել պոլսահայ բանաստեղծուհի Իգնա Սարըասլանի «Թոդորի մայրամուտին» երկարաշունչ բանաստեղծությունը հայերեն եւ թուրքերեն լեզուներով: Բողազիջի համալսարանի հրատարակչության «Միմեսիս» պարբերաթերթը, որ լույս է տեսնում տարին մեկ անգամ` մոտավորապես 500 էջ ծավալով, իր 15-րդ համարում տպագրել է Սարըասլանի բանաստեղծության բնագիրն ամբողջությամբ եւ Պերճուհի Բերբերյանի թուրքերեն թարգմանությունը: Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, հավանաբար առաջին անգամն է, որ թուրքերեն լույս տեսնող պարբերականում տպագրվում է հայատառ այսքան երկար բանաստեղծություն: Վկայակոչելով թուրքական մամուլը` «Մարմարա»-ն հայտնում է նաեւ, որ Իգնա Սարըասլանը ընտրվել է Համաշխարհային գրողների միության` «ՊԷՆ»-ի տնօրինությանն առընթեր Պատվո խորհրդի անդամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play