«Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը կունենա հինգ<br /> մրցութային ժյուրի<br />


«Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը կունենա հինգ
մրցութային ժյուրի

  • 19-06-2009 16:38:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հուլիսի 12-19-ին կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը կունենա հինգ` միջազգային խաղարկային, միջազգային վավերագարական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» ծրագրի, ինչպես նաեւ երկու միջազգային հասարակական կազմակերպությունների` Էկումենիկ եկեղեցիների խորհրդի եւ Միջազգային կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիայի (FIPRESCI) մրցութային ժյուրիներ: Կինոփառատոնի Մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, խաղարկային ֆիլմերի ժյուրին կղեկավարի Ճապոնացի հանրահայտ ռեժիսոր եւ սցենարիստ Կոհեյ Օգուրին, վավերագրական ֆիլմերինը` ռուս կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Ալեքսանդր Ռոդնյանսկին: «Հայկական համայնապատկեր» կինոմրցույթի ժյուրին կգլխավորի Նիդեռլանդներից ժամանած Հայկ Բալյանը: Վերջինս որպես կինոարտադրող 1975-1996թթ.-ին մեծ դեր է ունեցել Հոլանդիայի եւ Բելգիայի առաջատար ընկերություններում, զբաղվել է հեռուստատեսային եւ կինոարտադրությամբ: FIPRESCI-ի ժյուրիի կազմում են Ժան-Մաքս Մեժանը (Ֆրանսիա), Ջովաննի Օտտոնեն (Իտալիա), Արծվի Բախչինյանը (Հայաստան): Իսկ Էկումենիկի ժյուրիի կազմում ընդգրկված են Գվիդո Կոնվենտսը (Բելգիա), Դենիս Մյուլլերը (Ֆրանսիա) եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play