Առաքել Միրզոյանին չհաջողվեց դառնալ ծանրամարտի աշխարհի<br /> երիտասարդական առջնության մրցանակակիր<br />


Առաքել Միրզոյանին չհաջողվեց դառնալ ծանրամարտի աշխարհի
երիտասարդական առջնության մրցանակակիր

  • 18-06-2009 17:54:00   | Ռումինիա  |  Սպորտ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստում անցկացվող աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում հունիսի 17-ին հարթակ բարձրացավ Հայաստանի միակ պատվիրակ Առաքել Միրզոյանը (69 կգ): Պոկում վարժությունում ցույց տալով 152 կգ արդյունք, նա իրենից ետ թողեց 5 կգ պակաս արդյունքով Լին Չունգֆենգին (Չինաստան) եւ արժանացավ ոսկե մեդալի: Հրումում Ա.Միրզոյանը բոլոր 3 փորձերով չկարողացավ հաղթահարել նախնական քաշը` 180 կգ, 0 ստացավ եւ տեղ չգտավ մրցանակաիրների շարքում: Աշխարհի երիտասարդների չեմպիոն դարձավ չինացի ծանրորդ Լին Չունգֆենգը` 320 կգ (147 կգ + 173 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ