ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց Եվրոպայի<br /> մեծահասակների եւ աշխարհի պատանեկան առաջնությունների մեդալակիր<br /> հայ ծանրորդներին<br />


ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց Եվրոպայի
մեծահասակների եւ աշխարհի պատանեկան առաջնությունների մեդալակիր
հայ ծանրորդներին

  • 09-06-2009 18:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 9-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների եւ աշխարհի պատանեկան առաջնությունների մեդալակիր մարզիկ-մարզուհիներին: Նա ավտոմեքենայի բանալիներ հանձնեց Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանին: Գ.Ծառուկյանի խոսքերով, Առաքել Միրզոյանը գնում է իր հոր` օլիմպիական չեմպիոն Օքսեն Միրզոյանի, հետքերով: «Ես հավատում եմ, որ Եվրոպայի առաջնությունում լավագույն ծանրորդ ճանաչված մեր երիտասարդ դյութազնը առաջինը կճանաչվի նաեւ հունիսի 12-29-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունում» - նշեց նա: Արծաթե մեդալակիրներ Նազիկ Ավդալյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Սմբատ Մարգարյանին տրվեցին դրամական պարգեւներ: Դրամական մրցանակի արժանացան նաեւ անձնական եւ հավաքականների մարզիչները եւ բժիշկը:
Նոյյան տապան  -   Սպորտ