Սոմալիին հատկացվել է պարենային օգնության առաջին մասը


Սոմալիին հատկացվել է պարենային օգնության առաջին մասը

  • 17-07-2011 10:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
Սոմալիի զգալի մասը վերահսկող իսլամական գրոհայինները թուլացրել են մարդասիրական օգնության առաքման արգելքները, եւ հնարավոր է դարձել ուղարկել առաջին պարենային օգնությունը: BBC-ի հաղորդմամբ` ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը Սոմալիի Բեյդոա քաղաքի քաղցած երեխաների համար տրամադրել է առաջին անհրաժեշտության սննդամթերքն ու դեղամիջոցները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Իսլամական գրոհային «Ալ Շաբաաբ» խմբավորումը երաշխավորել է մարդասիրական օգնության անարգել առաքումը: Եթե օգնության առաջին մասը բարեհաջող տեղ հասնի, դրան կհաջորդեն նորերը: Փորձագետների տվյալներով, Սոմալիում մարդիկ սովի եզրին են: Վերջին 60 տարիներին Աֆրիկյան երկրները տառապում են ուժեղ երաշտից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play