Նյու Բրիթընի ազգային գրադարանում հայկական մշակույթի<br /> միամսյակ է<br />


Նյու Բրիթընի ազգային գրադարանում հայկական մշակույթի
միամսյակ է

  • 28-05-2009 15:35:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՆՅՈՒ ԲՐԻԹԸՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Բրիթընի ազգային գրադարանում կազմակերպվել է հայկական մշակույթին նվիրված միամսյակ, որի տոնակատարությունների շրջանակում անդրադարձել է եղել նաեւ հայկական ազգային ժողովրդական հեքիաթներին: Մանկական բաժնի տնօրեն Էմի Լիթքը նշել է, որ որոշ հեքիաթներ թեմատիկ նմանություն ունեն ամերիկյան պատմություններին: Գրադարանի «Բառերի աշխարհ» ծրագիրն ընդգրկում է նաեւ հայկական թեմայով այլ միջոցառումներ: Գրադարանի մեծահասակների ծառայությունների տնօրենի օգնական Փեթ Վեթսոնը նշել է, որ ծրագրի շրջանակում իրենք ամեն տարի կազմակերպում են մի որեւէ երկրի մշակույթին, գրականությանն ու պատմությանը նվիրված միջոցառում: Սովորաբար ընտրվում է այնպիսի երկիր, որ Նյու Բրիթընում ապրող այլ ազգերի հայենիքն է: Հայկական «Բառերի աշխարհ» փառատոնի ընթացում ցուցադրվել են հայակակ կրոնական մշակույթին վերաբերող երկու փաստագրական ֆիլմեր: Մայիսի 27-ին ներկայացվել է հայկական պոեզիան` երկու լեզուներով` հայերեն եւ անգլերեն, իսկ մայիսի 30-ին կներկայացվի հայկական ազգային երաժշտությունը եւ կմատուցվեն ազգային ուտեստներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play