Նյու Բրիթընի ազգային գրադարանում հայկական մշակույթի
միամսյակ է
28-05-2009 15:35:00 | ԱՄՆ | Մշակույթ
ՆՅՈՒ ԲՐԻԹԸՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու
Բրիթընի ազգային գրադարանում կազմակերպվել է հայկական մշակույթին
նվիրված միամսյակ, որի տոնակատարությունների շրջանակում
անդրադարձել է եղել նաեւ հայկական ազգային ժողովրդական
հեքիաթներին:
Մանկական բաժնի տնօրեն Էմի Լիթքը նշել է, որ որոշ հեքիաթներ
թեմատիկ նմանություն ունեն ամերիկյան պատմություններին:
Գրադարանի «Բառերի աշխարհ» ծրագիրն ընդգրկում է նաեւ հայկական
թեմայով այլ միջոցառումներ: Գրադարանի մեծահասակների
ծառայությունների տնօրենի օգնական Փեթ Վեթսոնը նշել է, որ ծրագրի
շրջանակում իրենք ամեն տարի կազմակերպում են մի որեւէ երկրի
մշակույթին, գրականությանն ու պատմությանը նվիրված միջոցառում:
Սովորաբար ընտրվում է այնպիսի երկիր, որ Նյու Բրիթընում ապրող այլ
ազգերի հայենիքն է:
Հայկական «Բառերի աշխարհ» փառատոնի ընթացում ցուցադրվել են
հայակակ կրոնական մշակույթին վերաբերող երկու փաստագրական ֆիլմեր:
Մայիսի 27-ին ներկայացվել է հայկական պոեզիան` երկու
լեզուներով` հայերեն եւ անգլերեն, իսկ մայիսի 30-ին կներկայացվի
հայկական ազգային երաժշտությունը եւ կմատուցվեն ազգային
ուտեստներ: