Արշակ Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի նետաձգության<br /> գավաթի խաղարկությունում<br />


Արշակ Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի նետաձգության
գավաթի խաղարկությունում

  • 25-05-2009 17:36:00   | Բուլղարիա  |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ին Սոֆիայում անցկացվեց նետաձգության Եվրոպայի գավաթի խաղարկության «Գրան Պրի» մրցաշարը (Մ-1 վարժությունից): Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Պետրոսյանը Վաստակեց 104 միավոր, գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 140 միավորով հաղթող ճանաչվեց Գլորի Լորենցոն (Իտալիա): Նշենք, որ Ա.Պետրոսյանը Հայաստանի անկախացումից հետո առաջին նետաձիգն է, ով մեդալի արժանացավ Եվրոպայի պաշտոնական մրցումներում: Հայաստանի հավաքականը Սոֆիայից մեկնեց Բաթում, որտեղ կանցկացնի ութօրյա ուսումնամարզական հավաք: Աջարիայից Հայաստանի նետաձիգները կուղեվորվեն Թուրքիա` Անթալիա, մասնակցելու հունիսի 3-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ