Վախճանվել է հալեպահայ խմբավար Պողոս Աբաջյանը<br />


Վախճանվել է հալեպահայ խմբավար Պողոս Աբաջյանը

  • 22-05-2009 19:48:00   | Սիրիա  |  Մշակույթ
ՀԱԼԵՊ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հալեպում ապրիլի 12-ին վախճանվել է տաղանդավոր խմբավար, երգարվեստի անխոնջ մշակ Պողոս Աբաջյանը: Հալեպի բեմահարթակներից 1969 թվականին առաջին անգամ հնչել են «Զվարթնոց» երգչախմբի համերգները` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, երիտասարդ խմբավար Աբաջյանի ղեկավարությամբ: Այդ օրերից ի վեր հալեպահայությունը անհամբերությամբ սպասել է Աբաջյանի համերգներին` հայաշունչ երգերով լիցքավովելու համար,- գրում է «Մարմարան»` վկայակոչելով «Ասպարեզ»-ը: «Զվարթնոց» երգչախմբի կատարմամբ հնչել են հայ երգարվեստի գոհարները, դասական երաժշտության բարձրարժեք հատվածներ, արաբերեն երգերի բազմաձայն կատարումներ` դաշնամուրի նվագակցությամբ, որ արժանացել են երաժշտագետների բարձր գնահատականին: Աբաջյանը դասավանդել է Կարեն Էպպե ճեմարանում ու Պետական կոնսերվատորիայում: Այնուհետեւ հիմնել է իր «Նարեկացի» երգչախումբը, համերգներով նպաստել է հայ երգչախմբային արվեստի տարածմանը ոչ միայն Հալեպում, այլեւ Դամասկոսում, Բեյրութում, Լաթաքիայում, Քեսաբում եւ Քամիշլիում: Հատկանշական էր նրա խմբավարությամբ «Լուսավորիչ» եգչախմբի ելույթը` Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ եւ Դեր Զորում քառաձայն պատարագը` Հայոց երկու Վեհափառներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի վսեմաշուք ներկայությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play