Թուրքիայի պատանեկան հավաքականը հինգ մեդալ է ակնկալում<br /> նվաճել Երեւանում կայանալիք աշխարհի առաջնությունում<br />


Թուրքիայի պատանեկան հավաքականը հինգ մեդալ է ակնկալում
նվաճել Երեւանում կայանալիք աշխարհի առաջնությունում

  • 21-05-2009 18:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ի Երեւան է ժամանել Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը ներկայացուցիչներ է հայտավորել 2009թ.-ի աշխարհի առաջնության բոլոր 13 քաշային կարգերում: «Մեր թիմը բավական լավ է պատրաստված եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն, տղաները լավ մարզավիճակում են: Այս առաջնությունում մենք ակնկալում ենք նվաճել նվազագույնը հինգ մեդալ»,- ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի առաջնության պաշտոնական կայքի թղթակցին ասել է Թուրքիայի բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, 1996թ.-ի Ատլանտայի Օլիմպիադայի փոխչեմպիոն Մալիկ Բեյլարօղլուն: Նրա խոսքերով` Թուրքիայի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում անցկացրել է մի քանի ուսումնամարզական հավաք Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի հասակակիցների հետ: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Մամուլի կենտրոնի հաղորդագրության, անցած գիշեր եւ մայիսի 21-ի առավոտյան Հայաստան են ժամանել եւս 9 երկրների` Ավստրալիայի, Չինաստան Թայփիի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի եւ Մարոկկոյի, հավաքականները:
Նոյյան տապան  -   Սպորտ