Ռուսական եզակի աստղադիտարանը դուրս է հանվել ուղեգիծ


Ռուսական եզակի աստղադիտարանը դուրս է հանվել ուղեգիծ

  • 18-07-2011 10:34:48   | Ռուսաստան  |  Հասարակություն
Ռուսական եզակի «Սպեկտր-Ռ» («ՌադիոԱստրոն») աստղոֆիզիկական աստղադիտարանը, որը նախատեսված է տիեզերքի ուսումնասիրման համար, այսօր Բայկոնուրից դուրս է հանվել ուղեգիծ: Նրա պոկումը հիմնական մասից ակնկալվում է Մոսկվայի ժամանակով 10:07-ին: «ՌադիոԱստրոն» միջազգային աստղադիտարանը գործարկվել է Ռոսկոսմոսի պատվերով: Այն կարող է ուսումնասիրել այլ գալակտիկաների միջուկները, Սեւ խոռոչները, մասնիկների արագացումը, մագնիսական դաշտերը, տիեզերական ճառագայթները եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն